ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եվրամիության իրավական համակարգի դերը գլոբալացման գործընթացում

Եվրամիության իրավական համակարգի դերը գլոբալացման գործընթացում
09.07.2013 | 15:43

Վերջին տասնամյակներում Ռուսաստանի բարձրագույն իրավաբանական կրթության համակարգում ավանդական դասընթացների ու ազգային պետության և իրավունքի ուսումնասիրության ծրագրերի հետ մեկտեղ ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում անդրազգային իրավական համակարգի` Եվրոպական միության իրավական համակարգի ճանաչման հարցերին:

Այդ մասին են վկայում, մասնավորապես, Եվրամիության իրավական համակարգին նվիրված գիտական հետազոտությունները, թեմատիկ կոնֆերանսները, հատուկ դասընթացները, հատուկ սեմինարները, մենագրական հետազոտությունների, ուսումնական ձեռնարկների ու գիտական հոդվածների հրատարակումը:
Եվրամիության իրավական համակարգին վերաբերող թեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը պատահական չէ, եթե նկատի ունենանք դրա ճանաչման ոչ միայն տեսական, այլև որոշակի գործնական նշանակությունը:
Տեսական առումով Եվրամիության իրավական համակարգի ուսումնասիրությունը, իր ինստիտուցիոնալ, գործառնական և այլ ոլորտների վերլուծությունը թույլ են տալիս ոչ միայն ընդարձակել պետաիրավական ու միջազգային իրավական ոլորտներում մեր ճանաչողությունների ընդգրկույթը, այլև նորովի գնահատել ավանդական, հայրենական իրավագիտության ոլորտում առկա երբեմն անսասան թվացող պատկերացումները մի շարք պետաիրավական երևույթների, ինստիտուցիաների ու հաստատությունների նկատմամբ:
Խոսքը նաև այս կամ այն միավորման պետական կամ անդրպետական կարգավորման ձևերի մասին է: Գոյություն ունեցող հասկացությունների ապարատը նման դեպքերում ավանդաբար դիմում է այնպիսի ձևերի, ինչպիսիք են` դաշնությունը, կոնֆեդերացիան, ունիտար պետությունն ու միջազգային կազմակերպությունը: Միևնույն ժամանակ Եվրոպական Միության գոյացման ու գործառման ձևի հետազոտությունն ամբողջ ակնհայտությամբ ապացուցում է, որ, բացի ավանդական պետաիրավական կամ անդրպետաիրավական ձևերից, գոյություն ունեն խառը ձևեր, որոնք զգալիորեն տարբերվում են լայն տարածում գտած տեսակներից:
Գործնականում Եվրամիության իրավական համակարգի ուսումնասիրության, տվյալ անդրազգային ձևավորման ու գործառնության եզակի փորձի վերլուծության արդյունքները, որոնք միավորում են 27 ինքնավար պետություններ, անկասկած, կարող են օգտագործվել ԱՊՀ անդամ տարբեր պետությունների միջև ներմիութենական հարաբերությունների հետագա զարգացման ու կատարելագործման համար:
Բնականաբար, վերջին տարիներին կուտակված Եվրամիությանն ու նրա իրավական համակարգին վերաբերող բավականաչափ ծավալուն ակադեմիական ու օրենսդրական նյութերը կարող են ու պետք է լրիվ չափով օգտագործվեն գիտական աշխատանքում և ուսումնական գործընթացում: Դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև իրավագիտության և հայրենական կրթության ոլորտում համեմատական իրավագիտության ավելի լայն օգտագործման պահանջն առաջին հերթին պայմանավորված են գլոբալացման գործընթացով:

Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 6274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ